Սուրեն Սարգսյանը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին
Միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերություններին, գրում է.
«Երեկ ամբողջ օրը, ով չալարեց, PR-վեց զորավարժությունների թեմայով: Այնինչ, դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: Պենտագոնն ըստ իր կարիքների որոշում է, թե որ պետության հետ անցկացնել նման զորավարժություններ և, որ տեսակի ստորաբաժանումների (նաև նահանգային ազգային գվարդիաների) ներգրավմամբ՝ նախապես պլանավորելով դրանք:
Հետևաբար, նմանատիպ երկկողմ կամ բազմակողմ զորավարժություններ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացվում են պարբերաբար: Ոզում եմ առանձին նշել, որ դրանք կամակերպվել և շարունակում են պարբերաբար տեղի ունենալ Վրաստանում, Ղազախստանում (նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ) Ալբանիայում և տասնյակ այլ եվրոպական, ասիական, արաբական և աֆրիկյան երկրներում:
Զորավարժությունները ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություներում համագործակցությանն են վերաբերում:
Հետևաբար, զորավարժությունները հայ ամերիկյան հարաբերութունները չեն կարող և նպատակ էլ չունեն բարձրացնելու են նոր մակարդակի:
Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր, կամ, առավել ևս՝ դաշնակից պետություն:
Դրա համար այլ աշխատանք է անհրաժեշտ տանել, որը առանձին քննարկման թեմա է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունն անհանգստության տեղիք է տալիս. Պեսկով
- Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին