Warner Bros. Հոլիվուդում գործադուլների պատճառով կորցրել է 500 միլիոն դոլար
Warner Bros. Discovery կինոընկերությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հոլիվուդում շարունակվող գործադուլներից իր կրած վնասը կազմում է 300-500 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Variety-ն։
kulturomania.ru-ն գրում է, որ միաժամանակ ընկերությունից ավելի վաղ հայտնել էին, որ երկրորդ եռամսյակում սցենարիստների գործադուլի մեկնարկից հետո իրենց հաջողվել է խնայել 100 մլն դոլար։
Ամերիկայի սցենարիստների գիլդիան մայիսի 2-ից գործադուլ է հայտարարել։ Հուլիսի 13-ին գործադուլին միացել է կինոդերասանների գիլդիան։ Գործադուլավորները կինոստուդիաներից պահանջում են իրենց աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև իրենց աշխատանքում արհեստական ինտելեկտի կարգավորում։
Հարակից հրապարակումներ`
- «Էմմի»-ին գործադուլների պատճառով հետաձգվում է
- ԱՄՆ դերասանների գիլդիան հայտարարել է 40 տարվա մեջ առաջին գործադուլի մասին
- Հոլիվուդյան դերասանները պատրաստ են գործադուլ անել
- Հոլիվուդյան սցենարիստները պլանավորում են վերջին 15 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է