Աննա Մկրտչյանը հորդորում է Ալեն Սիմոնյանի պատիվը գտնողին այն թողնել դռան դիմացի շորի տակ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական գործիչ Աննա Մկրտչյանն այսօրվա դատական նիստից հետո հայտարարեց՝ իր մոտ չէ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող Աննա Մկրտչյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին:
Մկրտչյանը դիմեց մարդկանց, հորդորեց, եթե գտնեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը ապա տանեն նրանց տուն, եթե դուռը բացող չլինի, թողնեն դռան դիմացի շորի տակ։
ԱԺ պատգամավորը նշեց՝ շատ լավ հասկանում է դատավորի վիճակը։
«Էս դատավորին մնում է հլու հնազանդ կատարել հրամանները։ Այո, դատավորը պետք է լինի անկախ, ազատ, բայց նաև խիզախ։ Ես դատարանին լավ հնարավարություն եմ տվել, և կարծում եմ, դատարանն այդ հնարավորությունից պետք է օգտվի»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա