Չես պրծնելու․ Ավետիք Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ձերբակալվել են Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի հայտարարությունն ուղղակի մարդու ծիծաղն է բերում։ Պարզ չի՞, որ մշտապես իշխանության ուշադրության տակ գտնվող մարդիկ, զենքեր չէին կրի։
Սա իշխանության հերթական սադրանքն է, ավելի ճիշտ՝ վարչապետ կոչեցյալ բռնապետիկի պատվերը։ Ձերբակալվել է նաև պատերազմում զոհվածի հայր Գարիկ Գալեյանը։Պատկերացնու՞մ եք, ավելի քան մեկ տարի առաջ նա կատարել է վտանգավոր հանցագործություն, բողոքի է դուրս եկել դատախազության առաջ։
Պարզից էլ պարզ է, վարչապետ կոչեցյալը սարսափում է հատկապես զոհերի հարազատներից, քանի որ պատերազմը պայմանավորված էր, հանուն Արցախի հանձնման։ Եվ օտար ուժերի առաջ ստանձնած պարտավորությունը կատարելու համար, դավաճան-վարչապետը զոհաբերեց հազարավոր կյանքեր։Այն զոհերի հարազատները, ովքեր այս գիտակցում են, լցված են խորը վրեժի զգացումով։
ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է՝ ՉԵՍ ՊՐԾՆԵԼՈՒ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությն փաստով
- Սյունիքում ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը․ ՔԿ խոսնակ
- Եվս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ․ Զախարովան արձագանքել է բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալմանը