Հայաստանի հետ խաղին բաժանելու են Թուրքիայի 32 000 դրոշ
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքիա–Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին ոչ սպորտային վարքով է պատրաստվում։
Այս մասին գրում է 168.am-ն ու մանրամասնում՝ Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էսքիշեհիրում Հայաստանի հետ խաղին թուրք երկրպագուներին բաժանելու են ռեկորդային քանակության դրոշ՝ ամբողջ տրիբունալները թուրքական դրոշներով պատելու համար։ Նշվել է նաեւ, որ մարզադաշտում լուսատախտակին ներկայացվելու է Թուրքիայի հանրապետության ստեղծման 100–ամյակին նվիրված շոու։
Թուրքիա–Հայաստան խաղն այսօր է՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 22:45-ին։ Հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն: Մրցավարի օգնականներն են Չիրո Կարբոնոն և Ալեսանդրո Ջիալատինին, չորորդ պաշտոնյան է Անտոնիո Ռապուանոն:
VAR-ի մրցավար է նշանակվել ՊաոլոՎարերին, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեանդրո Դի Պաոլոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան