Ղազախստանում կանխվել է դամբարանի պայթեցնելու փորձն ու զինված հարձակումը
Այս տարի Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) աշխատակիցները կանխել են երկրի հարավում դամբարան պայթեցնելու փորձը և մայրաքաղաքում զինված հարձակումը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի խորհրդի նիստում հայտարարել է գերատեսչության փոխնախագահ Ռուսլան Սեյսեմբաևը։
«Այս ընթացքում Ղազախստանում կայունորեն աճում է ահաբեկչական սպառնալիքը: Տարեկան առնվազն երկու ահաբեկչություն է կանխվում: Միայն այս տարի, նախապատրաստման վաղ փուլում, ինքնաշեն պայթուցիկ սարքով փորձեր են արվել պայթեցնել Խոջա Ախմեթ Յասավիի դամբարանը՝ Թուրքեստանում, ինչպես նաև կանխվել է Աստանայի մարդաշատ վայրերում զինված հարձակումը»,- Սեյսեմբաևի խոսքերն է մեջբերում Kazinform գործակալությունը։
Նրա խոսքով, ԱԱԿ ստացած տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին ահաբեկչական սպառնալիքների ձևավորումը տեղի է ունենում մի քանի գերիշխող գործոնների ազդեցության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանապահ ստորաբաժանման ձևավորման մասին
- Ղազախստանը և Թուրքիան Կասպից ծովում կառուցելու են նավաշինարան
- Ղազախստանը հերքում է Թուրքիայի հետ 4,4 միլիարդ դոլար արժողությամբ զրահատեխնիկայի մատակարարման մասին լուրերը
- Ղուլյան. Ադրբեջանը Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների լուսանկարները ներկայացնում է որպես իր ստերի վկայություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան