Նարեկ Թադևոսյան. Կապիտուլյանտներն անտեսելով սպասվելիք աղետը՝ շարունակում են քարոզարշավ
«Լույս» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Թադևոսյանը գրում է.
«Կապիտուլյանտներն անտեսելով սպասվելիք աղետը՝ շարունակում են քարոզարշավ իրականացնել Երևանի փողոցներում:
Ըստ օդում կախված լուրերի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հանձնարարված է զանգահարել քաղաքապետացուին մոտեցող երևանցիներին և փորձել գոնե մինչև ընտրությունները իմիտացիա ստեղծել, իբր նրանք պատրաստակամ են լուծել իրենց կողմից բարձրացված խնդիրները և դրանով «փախցնել» այդ քվեները:
Կապիտուլյանտներին չի հետաքրքրում մեր սահմաններում ստեղծված իրավիճակը, չի հետաքրքրում, որ Արցախում մարդիկ կանգնած են սովամահության եզրին: Նրանց հետաքրքրում է միայն մեկ բան՝ բոլոր (այդ թվում ապօրինի) միջոցներն օգտագործելով կամ ուղղակի խաբելով հասնել ցանկալի արդյունքի՝ անտեսելով երևանցիների վերաբերմունքն իրենց նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու