Սրանք հոգևարքի մեջ են ու գնալու են. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Դեռ վաղուց էի գրել, որ այս ընտրությունների ժամանակ տեսնելու ենք այն բոլոր ախտերը, բազմապատիկ կերպով, որոնք եղել են նախկինում: Հիմա դա արդեն տեսնում ենք, ու սա դեռ ծաղիկներն են:
Դա կանխատեսում չէր, այլ պարզ տրամաբանություն: 2018-ին իշխանության եկած փողոցային խառնամբոխը, բացի ՛՛Մերժիր Սերժիկին՛՛, այլ թեզ, այլ գաղափար չուներ: Իրենց ասած հեղափոխությունը չուներ հռչակագիր, որտեղ շարադրված լինեին իրենց արժեքային համակարգը, իսկ առանց հռչակագրի, չի կարող լինեն որևէ հեղափոխություն: Այս ամենի մասին խոսել եմ 2018-ի հունիսին, տաք հետքերով, մի կոնֆերանսի ժամանակ, որի տեսահոլովակը Յութուբում կա և այն ժամանակ տրամաբանորեն ասել էի, որ սա վերջանալու է բռնություններով: Այլ ելք նրանք չունեն, որովհետև Քրեական Օրենսդրության համարյա ողջ հոդվածներն այդ խառնամբոխը խախտել է: Իրենք փորձելու են մնալ մինչև վերջ, անգամ եթե Հայաստան իրենցից հետո չլինի, ավելին, դա թույլ կտա խուսափել արդեն գոյություն չունեցող երկրի դատարանից:
Հիմա եկել է այդ վերջը՝ բռնությունները, բայց անգամ լիարժեք ու համակարգային բռնություններ, նրանք չեն կարող իրականացնել, որովհետև բռնատիրության համար պետք է ունենալ գաղափարախոսություն ու մի ստվար զանգված, որը ողջունում է այդ բռնությունները:
Կարճ՝ եկել է համատարած բռնությունների փորձի ժամանակը, որը ձախողվելու է: Սրանք հոգևարքի մեջ են ու գնալու են:
Հիմա հիմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու դրանց հեռանալուց հետո»: