Համայնքային մարմինների կոլեկտիվներն ինքնաբուխ մասնակցել են Տիգրան Ավինյանի հանրահավաքին
Մասնագիտությամբ շինարար Արթուր Չախոյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 7-ին ինքնաբուխ հավաք է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Արթուր Չախոյանը շրջել է հանրահավաքի մասնակցիների շարքերում և և հարցրել, թե որ պետական հիմնարկից քանի հոգի են մասնակցում ինքնաբուխ հանրահավաքին, նրանք բոլորը եղել են համայնքային ծառայողներ:
Արթուր Չախոյանի տեսագրությունից պարզվում է, որ հավաքի մասնակիցների թվում են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարանի, մշակույթի տան, մանկապարտեզների, կանաչապատման կազմակերպության, սպորտդպրոցի աշխատակիցներ։
Հավաքին մասնակցել են նաև «Ջրաշխարհ» սպորտային համալիրի աշխատակիցները:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք, տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին դիմավորեք. Երևանցի կինը՝ Ավինյանին
- «Հրապարակ». Մի քանի օր է՝ նաև Մեղրիի ՔՊ-ականներն են «բուքսիր» եկել Ավինյանին
- Ավինյանն ասաց՝ ինչով էր զբաղված պատերազմից հետո
- 1000 դրամ մեկ ժամ ՔՊ-ական Ավինյանի հետ քայլելու համար. Դատախազությունը կուսումնասիրի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին