Փաշինյանը հերթական հոգեվարքի մեջ է. Զոհված կապիտանի այրի
«Երեկ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարաություն տարածեց, որ սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, որին հաջորդեց հետևյալ դեպքը։ Չի բացառվում, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Գարիկի տեղում»,- ասաց զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին Արուս Հարությունյան։
Հիշեցնենք, որ Գալիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է։
«Փաշինյանը հերթական հոգեվարքի մեջ է։ Ես չլինեմ, Գարիկը չլինի, ուրիշն է լինելու, մենք չենք նստելու, մենք չունենք հայրենիք կորցնելու։
Իրենց աթոռը պահելու համար իրենք... Ես չեմ զարմանա, եթե թուրքը դրսից ջարդի, իրենք էլ ներսից ջարդեն ժողովրդին։ Այս ժողովուրդը թմբիրի մեջ է, դեռ չի հասկանում իրենց գլխին ինչ է գալու, թող մեզ տեսնեն ու ամենը զգա իր կաշվի վրա»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան