Պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով
Ոստիկանությունը խարդախության դեպք է բացահայտել. պատվիրված սննդի դիմաց վճարել են 20 հազարանոց հուշանվերներով։
Օգոստոսի 23-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան վարչական շրջանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկի դիմաց հանդիպել է հավելված միջոցով սնունդ պատվիրած անհայտ անձի հետ։ Պատվերի արժեքը կազմել է 23 հազար դրամ, պատվիրատուն վճարել է երկու 20 հազար դրամով հուշանվեր, ստացել մանրադրամը։
Նույն օրը նման մեկ այլ ահազանգ է ստացվել։ Հանցագործության մեխանիզմը նույն էր։ Պարզվել է, որ խարդախությունը կատարել են Ավան վարչական շրջանի երկու բնակիչներ՝ 19 և 24 տարեկան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա