Հայաստանում միջին հաշվով թատերական մեկ ներկայացման հասույթը կազմում է 389 հազ. դրամ․ Վիճկոմիտե
2022 թվականին ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվառման դաշտում ընդգրկված թատերահանդիսային 26 կազմակերպություններից ներկայացումներ կազմակերպել են 23-ը: 26 թատերահանդիսային կազմակերպություններից 16-ը դրամատիկական են, 3-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը:
Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2022թ. ցուցադրվել է 3 158 ներկայացում, որոնց 35.0 %-ը` տիկնիկային, 18.0 %-ը` երաժշտական ժանրի:
2022թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 573.1 հազ., նրանց 28.4%-ը հաճախել է երաժշտական, 23.6 %-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 192.5:
Ըստ աղբյուրի՝ թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 1 228.5 մլն. դրամ, որի 63.2 %-ը` երաժշտական, 8.5 %-ը` տիկնիկային ներկայացումներից է ստացվել: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 389.0 հազ. դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան