Դիվերսիոն ներթափանցման մասին Ադրբեջանի տարածած լուրն ամբողջությամբ մտացածին և կեղծ է. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։
Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
Ադրբեջանի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուրեր տարածելուն զուգահեռ իրականացնում է անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. Արցախի ՊՆ
- Արցախի ՊՆ-ն հերքում է կեղծ լուրը թե Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ են կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան