Արցախցի. Երևի ամեն ինչ վերջնականապես անհույս կդառնա, եթե Երևանում ՔՊ֊ն հաղթի
Արցախցի Լիլիթ Շահվերդյանը, որ թշնամու կողմից Արցախի պաշարման հետևանքով մնացել է Երևանում՝ ընտանիքից հեռու, գրում է.
«Այսօր Երևանում մեր դուռը ծեծում են երկու կին, որ բաժանեն Տիգրան Ավինյանի նախընտրական բուկլետները։ Թիվ 2֊ը տեսնելուց ասում եմ չէ, պետք չի քարոզարշավը շարունակել, չեմ վերցնի։ Փորձում են համոզել` որ «վերցնեմ, հետո եթե չուզեմ, պատռեմ«։ Ուղիղ տեքստով ասում եմ, որ ՔՊ֊ի հետ որևէ կապ երբեք չեմ ունենա։
Երևի ճիշտ էր հենց այդ պահին ուղղակի դուռը փակել, բայց նրանք շարունակում են։
Մեր տան դռան վրա արդեն մի տարուց ավել Արցախի փոքր դրոշ ա կախված, կանանցից մեկը մատով ցույց ա տալիս դրոշի վրա, ասում` բա ինչի՞ եք դռան վրա «էդ դրոշը» կպցրել։ Ասում եմ իմ տան դրոշն ա, ինչու՞ չպիտի լինի։ Կողքի կինը գոռոզ տոնով պատասխանում ա` «դե Արցախից են էլի« (քրոջս հետ էի կանգնած)։
Հետո մյուսը մունաթով երեսովս ա գալիս` իմ տղան 44֊օրյային մասնակցել ա, մինչև հիմա «ձեր տան սահմաններն ա պաշտպանում«, հետո «մեր« ու «ձեր«֊ի թեմայով կարճ լեզվակռվից հետո ավելացնում ա երկար սպասված հանրահայտ արտահայտությունը` «բա որ ձեր տունն ա, Երևան եկած ի՞նչ եք անում, հետ գնացեք ձեր տուն»։
ՔՊ֊ի մոլի երկրպագուներին երևի հասանելի չէր «ուսանող» լինելու եզրույթը, բացատրություններ տալու իմաստ էլ չկար, դուռը փակեցինք։
Սա իմ կյանքում ՔՊ֊ի ֆանատների հետ առաջին ուղիղ ու երկար շփումն էր, ու իհարկե` ավելի զզված ու հիասթափված մնալ չէի կարող։
Շատ հուսալքող ա, որ քո երկրի իշխող կուսակցությունը ամեն ինչ անում ա «Արցախ« հասկացությունը ազգային դիսկուրսից հանելու համար, իսկ նրա անդամները կարեկցանքից ու հարգանքից բացարձակապես զուրկ մարդիկ են։
Շատ ավելի խայտառակ ա, որ «Տղաս պատերազմի ա գնացել ՁԵՐ տան համար» արտահայտությունը ավելի ու ավելի հաճախ է հնչում։
Իհարկե, այդ կանայք երևի չգիտեին, թե ինչ ա նշանակում ապրել տնից ու ընտանիքից հեռու։ Ես էլ արդեն ինքս եմ սկսում մոռանալ տան ու ընտանիքի համ ու հոտը, շատ շուտով կլրանա մի տարի, ինչ ես ծնողներիս միայն հեռախոսազանգով եմ տեսնում, իսկ տան զգացողությունը արդեն խորթ է իմ համար։
Այսօրվա տհաճ խոսակցության սերիային է պատկանում նաև «Երևանում պետք է հայերեն լեզվով խոսել« արտահայտությունը, որ անծանոթ տղամարդ երեսիս է նետել փողոցում Արցախի բարբառով խոսելու համար։
Սրանք այն քիչ դեպքերն են, որ կատարվել եմ անձամբ իմ հետ` Երևանում ուսանելու տարիներին։ Ուրիշ արցախցիներից ավելի սարսափելի պատմություններ եմ լսել։
Երևանում մթնոլորտը շատ ճնշող ու տհաճ է դարձել վերջերս, շենքերի պատերին Տատիկ֊Պապիկի պատռված պաստառներ են, իսկ Արցախի դրոշները րոպեների ընթացքում կարող են հանվել։ Ու այս խայտառակ վիճակի համար պատասխանատվություն է կրում նաև ՔՊ֊ն` իր ակնհայտ հակաարցախյան աջենդայով։
Չգիտեմ, երևի ամեն ինչ վերջնականապես անհույս կդառնա, եթե Երևանում ՔՊ֊ն հաղթի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին