Ա. Ղարամյան. Նիկոլամերձ շրջանակների գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին
Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, արձագանքելով Արցախի նորընտիր նախագահին Հայաստանից չշնորհավորելուն, գրում է.
«Հաշվի առնելով ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին և դրա հետևանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև իշխանամերձ և նիկոլամերձ շրջանակների հրապարակավ «ոռնոցները»տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի որակել, որպես դավաճանություն Արցախի նկատմամբ:
Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց և Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը, իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր, գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին և նորընտիր Նախագահին»։
Լուսասնկարը Ա. Ղարամյանն է կցել գրառմանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյան. Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ
- Ղարամյանը՝ Շահրամանյանին. Ընտրվել եք ԱՀ Նախախգահ, երբ կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը
- Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ
- Արշավիր Ղարամյան. Այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն
- Արշավիր Ղարամյան. Ռուսական պետական և իշխանական խոսափողները կարծես պատրաստ են հայտարարել «Նիկոլ դավաճան»...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին