Իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։
«Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան,
Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում:
Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:
Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ. Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի և դրվատանքի արժանի քայլ է
- Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն և կամք եմ մաղթում Արցախի նորընտիր նախագահին. Քոչարյան
- Սամվել Շահրամանյան. Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ
- Սամվել Շահրամանյան. Այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին
- Ղարամյանը՝ Շահրամանյանին. Ընտրվել եք ԱՀ Նախախգահ, երբ կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը
- «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը պատրաստ է համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ
- «Պատիվ ունեմ»-ը՝ Արցախի նորընտիր նախագահին. Վստահ ենք, որ կառաջնորդեք ԱՀ քաղաքացիներին դեպի սրբազան պայքարի հաղթական ավարտը
- Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան