«Բազումք». Հայասաթ-1 արբանյակի քրաուդֆանդինգային արշավի մեկնարկը համարում ենք հաջողված
«Հայասաթ-1» առաքելությունը կյանքի կոչելուն ուղղված քրաուդֆանդինգային արշավը մեկնարկի պահից սկսած տպավորիչ արդյունքներ է գրանցում։ Այս մասին հայտնում է «Բազումք» լաբորատորիան ու մանրամասնում, արշավի մեկնարկից անցել է մոտ 30 ժամ, իսկ նվիրաբերությունների ընդհանուր թիվը մոտ է շուրջ 2․9 միլիոն դրամի։
«Սա մոտավորապես հենց այն տեմպն է, որը հայկական առաջին արբանյակի մշակողներին կօգնի կյանքի կոչել առաքելության հետ կապված բոլոր ծրագրերը։
Ի դեպ, եթե տեղյակ չեք, թե ինչի մասին է խոսքը, ապա ասենք, որ «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է քրաուդֆանդինգային արշավ, որին մասնակցողները կարող են կատարել նվիրատվություն և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի համար պատմական այս առաքելությունը կյանքի կոչելու գործում»,-նշում են «Բազումք»-ից։
Արբանյակը մշակվել է «Բազումքի» և Center for Scientific Innovation and Education -ի կողմից։
Իլյուստրացիայում առաջին հայրենական արբանյակն է` «Հայասաթ-1»-ը, երկրաշուրջ ուղեծրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան