Քաղաքական 16:40 10/09/2023 Հայաստան

Սաղաթելյան. Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. 

«Հանձնվողը չի կարող օրակարգ թելադրել

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկվում է երկու  ճանապարհ:

Առաջինը գործող իշխանության զիջումների ճանապարհն է։

Զիջել մի մասը՝  մնացածը պահելու համար: Բավարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչև ինչ-որ կետ, կնքել պայմանագիր և դրանով երաշխավորել անվտանգություն կամ բացել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը»։ Սա իշխանության ձևակերպված առաջարկն է մեր ժողովրդին, որն ամեն օր քարոզվում է պետական ռեսուրսներով, իշխող ուժի քարոզիչների շուրթերով։

Միջանկյալ հիշեցնենք երկու աբսուրդ:

Առաջին. իշխանությունն ինքն է ամենաբարձր մակարդակով խոստովանում, որ չի կարող մատնանշել թե որտեղ է վերոնշյալ «զիջման կետը» թե՛ աշխարհագրական, թե՛ ժամանակային իմաստով: Ավելի պարզ՝ իշխանությունը չգիտի, թե մինչև որտեղ և որքան է հայ ժողովուրդը զիջելու, որպես «խաղաղության դարաշրջանի» նախապայման:

Երկրորդ. կրկին իշխանության խոստովանությամբ՝ որևէ երաշխիք չկա, որ այդ զիջումներից հետո կնքված ինչ-որ պայմանագիր կերաշխավորի մատնանշված «խաղաղության դարաշրջանը»:
Այսպիսով՝ մեզ առաջարկում են խաղաղությունը դարձնել նպատակ, առանց անվտանգության երաշխիքի։

Ցավոք, զիջելու և խաղաղության հասնելու իշխանության բանաձևը հասարակության ինչ-որ հատվածի մոտ ընկալում ունի, քանի որ իշխանությունները քարոզում են այլ ելք չկա: Մարդիկ մտածում են` եթե ինչ-որ բան փոխել չենք կարող, գոնե խուսափենք նոր մարդկային կորուստներից։ 
Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի  մատուցած  խաղաղության օրակարգը բազմիցս  ձախողվել է: Արդյունքը՝ կորցրած երեք տարի է, օր օրի ավելի մոտեցող պատերազմ:

Դատեք ինքներդ։ Հանուն կեղծ խաղաղության դարաշրջանի, անզորության քարոզով ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո թշնամուն զիջեցին Քարվաճառը,  թշնամին չկանգնեց և Քարվաճառից հարձակվեց Վարդենիսի ու Ջերմուկի վրա։ «Բանավոր ըմբռնումներ» գործարքի արդյունքում նոյեմբերի 9-ից հետո հանձնվեցին Սյունիքի անառիկ դիրքերը, և թշնամին ՝ գրավեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները, օրը ցերեկով կրակելով՝ վերահսկում է Կապանի օդակայանը: Զիջեցին Բերձորի շրջանը (Լաչին)՝ թշնամին հասավ Տեղ գյուղ, ի վերջո՝ հայտարարեցին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին,  թշնամին փակեց Հայաստանը Արցախին կապող «Լաչինի միջանցքը»՝ արդեն 9 ամիս պատանդ պահելով արցախահայությանը։

Այժմ Ադրբեջանն ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին, խոչընդոտում մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը, կրակում կառուցվող գործարանի վրա։

Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ չկա կարմիր գիծ, որտեղ Ալիևը կանգ է առնելու։ Ակնհայտ է, որ Արցախը Թուրքիայի և Ադրբեջանի համար ընդամենը պլացդարմ է Հայաստանի վրա հարձակման, հայոց պետականության կործանման ու հայ ժողովրդի իսպառ բնաջնջման համար։

Հետևաբար, օրվա  իշխանության առաջարկը սնանկ է, սպառված և կործանարար։
Կա երկրորդ ճանապարհը, որն առաջարկում են ազգային-պետականամետ ուժերը. հրաժարվել նոր զիջումներից, կենտրոնանալ երկրի անվտանգության ապահովման, պաշտպանունակության բարձրացման վրա, ինչ էլ թշնամուն զսպելու ամենարդյունավետ միջոցն է։ Այսինքն` ոչ թե հանձնվել, այլ համախմբել հայ ժողովրդի ուժերը, պայքարել, երբեք չգնալ այնպիսի կեսական զիջումների, որոնք անդառնալի կլինեն մեր հետագա  գոյության, անվտանգության և զարգացման համար։

Հանձնվելու կողմնակիցները մեզ հակադարձում են, որ դա հնարավոր չէ, մենք թույլ ենք, ռեսուրս չունենք, պայքարի ճանապարհը արկածախնդրություն է, դա կբերի նոր պատերազմի և կկորցնենք ամեն ինչ: Սա ևս սնանկ թեզ է, դրա արդյունքը այսօրվա վիճակն է:

Իրականում  մենք լայնածավալ պատերազմից կարող ենք խուսափել մի դեպքում միայն, եթե Ադրբեջանը հասկանա, որ նոր պատերազմի ժամանակ մեծ գին է վճարելու: Հետևաբար՝ պատերազմը և կորուստները կանխելու միակ ճանապարհը դրան պատրաստ լինելն է։
Իսկ ի՞նչ է անում իշխանության ղեկին հայտնված խմբակը.  պետական ողջ քարոզչամեքենայով ժողովրդի մեջ սերմանում է վախ, հուսահատություն, պառակտում: Կարճ ասած՝ այն, ինչ պետք է անի թշնամի պետությունը մարտից առաջ հակառակորդ երկրում։

Մեր երկրում այլևս չպետք է լինի բանավեճ՝ հանձնվե՞լ, թե՞ պայքարել: Պետք է խոսել միայն պայքարին նպաստելու մասին։ Մենք պետք է խոսենք այն հայրենակիցների հետ, ովքեր հանձնվելու կողմնակից են (իշխանության մասին չի խոսքը, այլ մոլորված քաղաքացիների): Մենք պետք է փրկենք առաջին հերթին իրենց: Այդ մարդկանց մի մասի մոտ  խաղաղ ապրելու ձգտումն է, մյուս մասի մոտ՝ ցածր գիտակցության ու իշխանական քարոզչական վիշապի երախում հայտնվելու արդյունք:

Մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք բիզնեսմեն ենք, մտավորական կամ սպորտսմեն, պետք է հիշեցնել  փաստերով, որ Արևմտյան Հայաստանում մենք ունեինք ավելի մեծ կարողոթյուններով  մեծահարուստ  հայեր: Նրանց ունեցվածքը իրենց ժառանգները չկարողացան վայելել, մնաց թուրքին, իսկ մտավորականներին գլխատեցին:

Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք փրկության մեկ ճանապարհ, դա համազգային կոնսենսուսն ու համախմբումն է պայքարի օրակարգի (չհանձնվելու գաղափարի) շուրջ՝ ի պաշտպանություն մեր ինքնության, մեր հայրենիքի, պետականության։

Հայ ժողովուրդը պետք է մերժի օրվա իշխանության հանձնվելու քաղաքականությունը և որոշի, որ տեր է իր հայրենիքին , պատրաստ է պայքարել։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր հայ պետք է զենք վերցնի,  գնա սահման. ամեն մեկը իր տեղում, իր կարողություններով պետք է նպաստի հայրենիքի պաշտպանությանը՝ ուսուցչից մինչև գործարար, շինարարից մինչև գիտնական, մտավորականից մինչև ուսանող:Ամեն մեկը և բոլորն իրենց տեղում իրենց լուման պետք է դնեն այս գործին։

Մենք և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ճակատում ունենք չօգտագործված հնարավորություններ, որոնք էլ հենց ստեղծված իրավիճակի մեջ բեկում մտցնելու գրվականն են։

44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 3 շաբաթվա ընթացքում շուրջ 200 միլիոն դոլար գումար  հավաքվեց, 100-ավոր տոննա բեռներ եկան Հայաստան, առաջին 20 օրվա ընթացքում  մարդիկ հերթ էին կանգնում սահման մեկնելու համար, աշխարհի 30-ից ավել մայրաքաղաքներում Արցախի դրոշներով բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում, իսկ հիմա` դատարկություն, հիասթափություն: Ինչու՞, որովհետև պայքար չկա,  հանձնվելու շուրջ համախմբում չի լինում, համախմբվում են հանունի, պայքարի, հաղթանակի շուրջ։

Սա միայն մեկ, փոքր օրինակ է այն բանի, թե ինչի է ընդունակ մեկ գաղափարի շուրջ միավորված և կազմակերպված ազգը։ Այլ հարց, որ այդ ամբողջ ռեսուրսը գործող իշխանությունը մսխեց կամ օգտոգործեց սեփական նպատակների համար։ Սակայն այս օրինակով մենք տեսնում ենք հայկական աշխարհում առկա, սակայն չօգտագործված, ավելին՝ իշխանության կողմից դիտավորությամբ ոչնչացվող  ներուժը։

Երբ խոսում ենք չհանձնվելու և պայքարը շարունակելու տրամաբանության մասին, մենք պետք է գիտակցենք, որ աշխատանք ունենք իրականացնելու 3 հիմնական ուղղությամբ.

1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնամբ կենսական զիջումներ ենթադրող որևէ փաստաթղթի ստորագրումը և վավերացումը բացառող համազգային դիմադրության ճակատի ձևավորում,
2. արտաքին թշնամու դեմ պաշտպանության կազմակերպման նպատակով  երկրի պաշտպանունակության բարձրացում,
3. ձևավորել կենսական զիջումները բացառող քաղաքականության սպասարկմանն  ուղղված արտաքին քաղաքական զորակցության ճակատ:

Բայց նախևառաջ, կրկնում եմ, պետք է համազգային կոնսենսուս հանձնվելու օրակարգի մերժման շուրջ։

Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի։

Հետևաբար՝ ինքնությունը պահպանելու , պետություն ունենալու գիտակցությունը մեզ ստիպում է օր առաջ մերժել այս իշխանություններին և նրանց  հանձնվելու օրակարգը, ձևավորել նոր ու ազգային իշխանություն, ով կհամախմբի մեր ժողովրդին, կվերականգնի պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգը,սթափ իրատեսական քայլեր կձեռնարկի՝ բերելով արժանապատիվ խաղաղություն:

Այս ողջ ընթացքի որոշիչ գործոնը լինելու է հայ ժողովուրդը։ Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայության ճակատագիրը որոշվելու է Հայաստանի փողոցներում և հրապարակներում, որտեղ մեր խնդիրները լուծելու համար ազգային ուժերին անհրաժեշտ է հայ մարդկանց անվերապահ աջակցությունը։ Հայաստանի փողոցներում և հրապարակներում պետք է ձևավորվի իշխանությունների համար անհաղթահարելի Դիմադրությունը, որը նոր իրավիճակ և հնարավորություններ կբացի մեր խնդիրների լուծման համար։

Հայաստանի ազգային ուժերի ամենակարևոր ռեսուրսը հայ մարդն է, ով իր վճռականությամբ և տոկունությամբ ունակ է բեկելու պետականակործան այս ընթացքը։
Սա հեշտ ճանապարհ չէ։ Այս ճանապարհը լի է խութերով, սակայն եթե մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականություն, պետք է անցնենք այս ճանապարհով:Վստահ եմ ՝ անցնելու ենք:

Շարունակելի…»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}