ՀՅԴ. Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի և դրվատանքի արժանի քայլ է
ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հակառակ սպառնալիքներին ու սադրանքի փորձերին գոհունակությամբ արձանագրում ենք, որ Արցախում պետության ղեկավարի ընտրությունը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչը Արցախի սուբյեկտայնության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է։
Իբրեւ արցախահայության ներկայացուցչական բարձրագույն մարմին Արցախի խորհրդարանը իր բարձրության վրա գտնվեց եւ կարողացավ պատասխանատու որոշում կայացնել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք թե՛ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին, թե՛ խորհրդարանական ուժերին։
Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի եւ դրվատանքի արժանի քայլ է։ Լիահույս ենք, որ պարոն Շահրամանյանը կկարողանա փոխգործակցության ու միասնականության մթնոլորտ ձեւավորել Արցախի պետական կառավարման համակարգում եւ համահայկական զորակցությամբ առաջնորդել արցախահայության ազատության պայքարը։
Արցախը հայկական պահելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը անվերապահորեն իրացնելու այդ պայքարում Հ.Յ. Դաշնակցությունը իր ողջ կարողականությամբ մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն և կամք եմ մաղթում Արցախի նորընտիր նախագահին. Քոչարյան
- Սամվել Շահրամանյան. Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ
- Սամվել Շահրամանյան. Այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին
- «Պատիվ ունեմ»-ը՝ Արցախի նորընտիր նախագահին. Վստահ ենք, որ կառաջնորդեք ԱՀ քաղաքացիներին դեպի սրբազան պայքարի հաղթական ավարտը
- Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
- Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ
- Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Բաբայանին, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձվել