Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել .Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.
«Արցախ ռուսական բեռ տանելու մասին ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից խախտելը, կարծում եմ, տրամաբանական է։ Բաքվում հիմարներ չեն նստած ու իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական այդ նախաձեռնությունից հետո շատ վատ դրության մեջ էին հայտնվելու։ Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից ետ կանգնել, քան հետո նստել ու հետևել, թե ոնց է Ռուսաստանը Ադրբեջանի տարածքն իր համար նոր «միջանցք» դարձնում։
Երկրորդ կարևոր գործոնն Արցախում ձևավորված նոր իշխանությունն է։ Եթե նախկինում Ալիևը վստահ էր, որ կարող է ազդել Ստեփանակերտի որոշումների վրա (օրինակ՝ Նիկոլի միջնորդությամբ), ապա հիմա նա այդ հնարավորությունը չունի։ Հետևաբար նաև ռիսկեր կառավարելու մեխանիզմներն են քչացել։ Դրա համար որոշել են ավելորդ ռիսկի չգնալ և թույլ չտալ, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը թեկուզ մեկ նիշով ավելանա։
Ինչ վերաբերվում է այսպես կոչված Լաչինի միջանցքին, ապա դրա բացման հարցը, իհարկե, միանգամայն այլ գործընթացների արդյունքում պետք է լուծվի։ Չի կարող լինել մի վիճակ, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհին ադրբեջանական անցակետ լինի և Բաքուն չփորձի անընդհատ շահարկել այդ հանգամանքը։ Անցակետը պարզապես պետք է չլինի։ Ինչպես նաև որևէ ադրբեջանցի զինվոր չպետք է լինի այդ ճանապարհին կանգնած։ Եվ սա լուծելի խնդիր է։ Իհարկե, Հայաստանում դավաճան իշխանությունների հեռացումից հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան. Աբրահամյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ստեփանակերտն ինքն է որոշել՝ ում համար ճանապարհ բացել և ում համար՝ ոչ
- Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան