Մհեր Մկրտչյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Նախկին դատավոր, այժմ փաստաբան Աննա Փիլոսյանը տեղեկացնում է՝ ստանձնել է Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում։
«Քաղաքապետի որոշմամբ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել է, և այդ հիմքով թատրոնի հիմնադիրների՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի ավանդույթը շարունակող Մհեր Մկրտչյանն աշխատանքից ազատվել է։
Մենք պնդում ենք, որ (1) գեղղեկի հաստիքի կրճատումը ոչ իրավաչափ է, (2) ամեն դեպքում՝ Մկրտչյանին պետք է առաջարկվեր գեղղեկի հաստիքի փոխարեն ստեղծված նոր հաստիքը՝ «գեղարվեստական խորհրդականի» հաստիքը։
ՀԳ. Թե ինչու է քաղաքապետարանը Մկրտչյանների անունն ու շունչը կրող թատրոնից հեռացնում Մհերին, կարծում եմ, մեկնաբանման կարիք չունի»,-մանրամասնել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Ջանիբեկյանի հետ քննարկում եղել է, սակայն դեռ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել
- Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը․ Մկրտչյան
- Մհեր Մկրտչյան. Թատրոնին նոր տնօրեն պետք ա լինի
- «Փաստ». Իշխանությունները ծայրահեղ «վառված» են ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան