Հայ-ամերիկյան զորավարժություն անցկացնելու Երևանի որոշումը տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ վարժանքներից հրաժարվելը. Լավրով
ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժություններ անցկացնելու Երևանի գործողությունները ափսոսանք են պատճառում Մոսկվային, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի մի երկիր փորձում է ներթափանցել Անդրկովկաս: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Ես չեմ կարծում, որ սա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի... Հայաստանի ղեկավարության գործողությունները ափսոսանք են առաջացնում»,- ասել է Լավրովը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Երևանի գործողությունները հատկապես տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու տարի է հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։
Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյանը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին
- Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունն անհանգստության տեղիք է տալիս. Պեսկով
- Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան