Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հաշվի առնելով ադրբեջանցիների` Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկի մերժումը, որն ուղեկցվել է պայմանների փոփոխությունների նոր պահանջներով, Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան:
Ռուսական կողմի համար Արցախի մոտեցումը լիովին ընկալելի է, որովհետև Ադրբեջանը սկզբում ընդունել է ռուսական առաջարկը, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր պահանջներով, ինչով խախտվել է միջնորդության ողջ էությունը:
Ե´վ ՌԴ-ի, և´ ԵՄ-ի, և´ ԱՄՆ-ի համար կարծում եմ ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտմամբ ձախողում է գործընթացը, որպեսզի հիմք նախապատրաստի ուժային օպերացիաների համար:
Որքան ես եմ տեղյակ, այս պահին էլ բանակցություններ են գնում Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու ուղղությամբ, ինչից էլ կախված է, թե հետագա իրադարձությունները ինչ հունով կզարգանան:
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Բորել
- Ռուսական վերջին նախաձեռնությունը Ադրբեջանը տապալում է. Աբրահամյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ստեփանակերտն ինքն է որոշել՝ ում համար ճանապարհ բացել և ում համար՝ ոչ
- Ակնա-Ասկերան ճանապարհին արցախցիները շարունակում են հերթապահությունը. Ոչ մի բեռ չի մտնելու Ադրբեջանի տարածքից
- ԱՀ իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը
- Ռուսաստանը Ակնայով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ