Ռուսական վերջին նախաձեռնությունը Ադրբեջանը տապալում է. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել Արցախի հումանիտար վիճակի վերաբերյալ միջնորդ երկրների առաջարկներին և ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման:
Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ երթուղիների հնարավոր գործարկումը և դրա վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները զուտ արտաքին ֆոն ապահովելու միջոց են:
Իրականում Ադրբեջանը ինչ-որ հարցում` կարևոր չէ, թե կոնկրետ որ, ուզում է Արցախից մերժում ստանա, ապա դրանից հետո կոնկրետ գործողությունների անցնի:
Ռուսական վերջին նախաձեռնությունը, որը վերջին ամիսների ամենափոխզիջումայինն էր` լավն էր, թե վատն էր, ընդունելի էր, թե անընդունելի, Ադրբեջանը տապալում է:
Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցություններից և եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ստեփանակերտն ինքն է որոշել՝ ում համար ճանապարհ բացել և ում համար՝ ոչ
- Ակնա-Ասկերան ճանապարհին արցախցիները շարունակում են հերթապահությունը. Ոչ մի բեռ չի մտնելու Ադրբեջանի տարածքից
- Ռուսաստանը Ակնայով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ
- Ադրբեջանը, Հայաստանի ու Արցախի պաշտպանողական գործողությունը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք. Աբրահամյան
- Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին․ Տիգրան Աբրահամյան
- Ակնա-Ասկերան ճանապարհին հերթապահությունը իրականացվում է ըստ գրաֆիկ.Արշակ Աբրահամյան