Քաղաքագետ. Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձևավորման հարցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էտիկետի մեջ' նման կերպ խոսում են հակառակորդները։
Իրանի նախագահը հայտնի անձին նախատեց Իրանի կարմիր գիծն անցնելու համար, խոսքն արտատարածաշրջանային ուժերին, որոնք թշնամի են Իրանին, ռեգիոն բերելու մասին է։
Կատարվում է աննախադեպն, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը' զանգելու է իրեն, այսինքն Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, նաև տարածաշրջանի ոստիկան։
Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձևավորման հարցում, բնականաբար, Ալիևի հետ խորհրդակցելուց հետո։
Մարդիկ սա չափազանցություն են համարում, ինչը, ցավոք, արդեն իրականություն է դառնում»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը սուտ է որակել Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանն Ադրբեջանին է «հանձնել» Արցախը
- Եվս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ․ Զախարովան արձագանքել է բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալմանը
- Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»․ Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանին
- Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, իմ մակարդակը չէ․ Ալեն Սիմոնյանը՝ Զախարովային
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու