Քաղաքացիներին ահաբեկած հրավառության հեղինակները ենթարկվել են վարչական ձերբակալման
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակչները երեկ երեկոյան ահաբեկված էին պայթյունի ձայներից։
«Էս ի՞նչ ահարկու ձայներ էին: Չհասկացա, հրավառություն էր, թե՞ ինչ
Ոստիկանություն, կարող ա մի բան ասեք հասկանանք: Դրանց լիցենզիան ստուգել ե՞ք, թույլտվություն ունեին Երևանի երկինքը պայթեցնելու: Ես նաև 102 զանգեցի, սպասենք ընթացքին
Ճամբարակի ռմբակոծությունը հիշեցի, երբ փոքր էի, ոնց էինք դողում...
Մարդ եք, թե՞ ինչ»,-ֆեյսբուքյան իր էջում կատարվածին արձագանքել էր «Ազատություն» ՌԿ լրագրող Նարինե Ղալեչյանը։
«Այն էլ այս ժամանակներում իրոք որ վախենալու էր...
Գռեհիկ էր...»։
«Խայտառակ հզոր դղրդում էր սայլուտից»։
«Կայարանում էլ լսվեց»։
«Դավթաշենում տունս դղրդաց»։
«Չգիտեմ որտեղ էր, բայց մենք Կվարտալում լսեցինք»։
«Ավանում ահավոր հնչեղ էր»,-գրում են օգտատերերը։
Հրապարակած տեսանյութերի ու տեղեկությունների համաձայն, հրավառությունը եղել է «Դվին» հյուրանոցում։
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։ Ոստիկանությունը չի մանրամասնել, թե ովքեր են կեզամակերպիչն ու իրականացնողը, ինչ տուգանք է նշանակվել նրանց նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա