Խաղային ոլորտը համաշխարհային միջինից մի քանի անգամ ավել աճ է ցույց տվել.Ավագ Ավանեսյան
«Խաղային ոլորտը համաշխարհային միջինից մի քանի անգամ ավել աճ է ցույց տվել, չնայած սահմանափակող միջոցներին»,-Աժ-ում հայտարարեց Ֆինանսների նախարարաի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Նա ներկայացրեց նաև առկա ցուցանիշները:
Եթե 2021թ. 3.9 տրիլիոն խաղադրուք է եղել, այն շրջանառությունը չէ, այլ բացարձակ խաղադրուքները, այսինքը՝ երբ հաթում նորից են դնում և այն հաշվարկվում է:2022 թվականին 5.8 տրիլիոն էր դարձել խաղադրույքը»,- հայտնեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ 2023 թ.-ի համար դեռ ամբողջական խաղադրույքների ծավալը չունեն, բայց ԱՎԿ-ի սոցիալ տնտեսական հաշվետվությունը ցույց է տալիս, որ ոլորտի շրջանառությունը 0.4 %-ով է աճել անցած տարվա նկատմամբ, բայց այն կես տարվա ցուցանիշ է և մինչև տարվա վերջ հնարավորություն կա, որ աճը կվերսկսվի:
Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ կողմ են ոլորտի սահմանափակումներին, բայց պետք է պահել սահմանը, որպեսզի խաղացողներին չմղեն ստվերային ոլորտ, այլ նախընտրելի է, որ խաղան թափանցիկ կազմակերպություններում:
ՔՊ-կան Գևորգ Պապոյանը բացատրեց, որ իր հեղինակած օրենսդրական նախաձեռնության նպատակն այն է, որ ամեն մի քաղաքացի իր խաղային հաշիվը լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային հաշվից:
Նա հայտնեց, որ դրանով որոշելու են, թե ով է խաղում իրականում և հստակեցնեն քաղաքականությունը խաղային ոլորտում՝ բացառելով նաև որոշակի բիզնս մեխանիզմերը, երբ անհատը խաղացողից մեծ գումար էր վերցնում, իրեն պահում էր միջնորդավճար և այդ գումարն իր հաշվից փոխանցում էր խաղացողի խաղային հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- Խաղամոլությամբ, թմրամոլությամբ և վիրտուալ սեքսով պայմանավորված սեռական խանգարումները շատացել են․ Սեքսոպաթոլոգ
- Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց հետ պետք է խոսել, ոչ թե արգելել գովազդը. Դավիթ Բաբախանյան
- Երևանի շրջակայքի խաղատները փակվել են. չի բացառվում, որ խաղամոլների թիվը կնվազի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա