Չենք երազում Թուրքիայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին․ Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը գերմանական «Welt» թերթին տված հարցազրույցում կոչ է արել Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) քննարկումներն ավարտել և համագործակցության համար մի նոր կոնցեպտ զարգացնել։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Նեհամմերը, ով նշել է, թե Անկարայի ուկրաինական բանակցություններում ներառվելն անհրաժեշտություն է, ավելացրել է, որ մոտ ժամանակներս հանդիպելու է նախագահ Էրդողանի հետ։
Եվրամիության (ԵՄ) բանակցությունները, որոնք սկսվել էին 8 տարի առաջ, բայց հետո դադարեցին, կրկին օրակարգ մտան նախագահ Էրդողանիէ հուլիսին արած հայտարարությամբ։
Ըստ թուրքական մամուլի՝ մինչ նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո Եվրամիությունից «ջերմ ուղերձներ էին հնչում», Ավստրիան կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները։
Ավստրիայի կանցլերն ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա մերձեցմանը դեմ չեն, բայց չեն երազում Թուրքիայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին։