Ասում են մի շտապօգնության բրիգադ է, հենց նախորդ կանչը վերջացնի, ձեր մոտ կգա, ինչը ժամեր է տևում. Գառնիկ Դանիելյան
«ԱԺ ամբիոնից բազմաթիվ անգամներ թե՛ տիկին նախարարին, թե՛ փոխնախարարին ուղղել ենք շտապօգնության բրիգադների ձևավորման և նրանց թերի աշխատաքնների հետ կապված հարցեր»,-խորհրդարանում առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և հավելեց. «Տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում և մեր մարզային բնակիչները հատկապես, որտեղ ըստ կարգավորումների պետք է նվազագույնը 17 հազար բնակչին մեկ շտապօգնության բրիգադ սպասրկի, բավարար չի լինում»:
Նրա խոսքով՝ այդ բրիգադները ոչ միայն չեն ավելանում այլև մտահոգիչ է այն փաստը, որ ահազանգերի ժամանակ մարդկանց սպասարկում է, ոչ թե բժիշկը, այլ բուժքույրը:
«Այս հարցը խոստացել են որ պետք է լուծեն, բայց ինչպես միշտ, լուծում չի ստացել:
Ի վերջո, ե՞րբ է լինելու շտապօգնության բրիգադի որակյալ սպասարկումը, այն պետք է որակյալ լինի, թե այդպես մնա»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Փոխնախարարը հայտնեց, որ քաջատեղյակ են խնդրից և մի քանի անգամ զբաղվել են տվյալ բժշկական ծառայության՝ շտապօգնության գործունեության բժշկական կազմակերպության և մարզային մյուս կառույցները վստահեցրել են, որ նման խնդիր այլևս չկա, եթե ինչ-որ մի պահի եղել է մեկ դեպքով, լուծվել է հարցը:
Նազարյանի խոսքով շտապօգնության բրիգադների համար կան ընդունված չափորոշիչներ, որոնք ուղիղ համեմատական են բնակչության թվաքանակին և շտապօգնության բրիգադների թիվն ինքնանպատակ չեն, կապված են տվյալ տարածքի բնակչության թվին և ձևավորվում են այդ սկզբունքով:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ կա բժշկական և ֆելշերական շտապօգնության բրիգադներ և հմաչափ համարեց այդ սկզբունքով բուժօգնության իրականացումը:
Գառնիկ Դանիելյանը կրկնեց հարցը՝ ասելով, որ մեկ համայնքի համար մեկ շտապօգնության բրիգադ է հատկացվում որոնք չեն հասցնում սպասարկել կանչերը:
«Ասում են մի շտապօգնության բրիգադ է, հենց նախորդ կանչը վերջացնի, ձեր մոտ կգա, ինչը ժամեր է տևում, որը որ պետք է ձեզ էլ շատ մտահոգի»,-հայտնեց պատգամավորը և հավելեց, որ կանչի դեպքում հիվանդի մոտ ոչ թե բուժքույր պետք է գնա, այլ բժիշկ:
Արմեն Նազարյանը պատասխանեց, թե կառավարության զարգացման ծրագրով նախատեսված է շտապօգնության արդիականացում, կա նաև միջոցառումների ծրագիր և հավաստիացրեց, որ բարեփոխվելու է ամբողջ շտապօգնության գործունեության տրամաբանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ ուզում գնալ այն ճանապարհով, որով հաճախ լրագրողներն են գնում՝ տառակերության. Ժաննա Անդրեասյան
- ԱՆ-ն հաստատում է. «Շտապօգնություն» ՓԲԸ-ին ֆինանսական փոխհատուցում չի տրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին