«Երկիրը կործանվում է, իրանք իրանց քաղաքապետական մաֆյոզ քայլերն են կատարում». Հարցում
Առաջիկա կիրակի օրը երևանցիներն ավագանի ու քաղաքապետ կընտրեն։ Panorama.am-ը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում քարոզարշավը, ծանո՞թ են արդյոք մասնակից քաղաքական ուժերին, նրանց ծրագրերին։
«Ոչ էլ մասնակցելու եմ, հնուց եկած ռուսական մի խոսք կա՝«Սպիտակները եկան՝ թալանեցին, կարմիրները եկան՝ թալանեցին, ու՞ր գնա խեղճ քրիստոնյան», վերջիններս էս ժողովուրդն են՝ հատկապես թոշակառուները»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվողներից մեկն էլ նշեց, որ քչերին գիտի, բոլորն էլ նույն բանն են ասում, սակայն կմասնակցի ընտրությանը։
«Էս երկրին առաջինը քաղաքապետ պետք չի։ Երկիրը կործանվում է, իրանք իրանց քաղաքապետական մաֆյոզ քայլերն են կատարում ու մարդկանց դրել են հիմարի տեղ, ու չգիտես ինչ են բարբաջում»,-վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի, ավելացնելով, որ եթե այդքան պատասխանատվություն ունեն, թող կանգնեն մարդկանց առաջ ու փորձեն ստեղծված վիճակից հանեն, այլ ոչ թե մոլեռանդորեն ձգտեն քաղաքապետի պաշտոնին.«Չեմ կարողանում այնպիսի բառեր գտնել, որ իրենց կծծի ու առանց արժանիքների մտածողությունը ցույց կտա։ Ի՞նչ կարող են անել նրանք, ովքեր չեն հասկանում՝ ի՞նչ է հայրենասիրությունը»։
«Դե կընտրեմ մեկին»,-ասաց թոշակառու տղամարդը։
Մեկ այլ հարցվող էլ նշեց, որ բոլորի նախընտրական ծրագրերը նույնն են՝ որոշակի դրույթների տարբերությամբ.
«Որոշ բաներ էլ ինձ դուր չեն գալիս։ Ընդհանրապես այդ տասներեք մասնակցությունները քաղաքականություն են, ոչ թե Երևան քաղաքի մասին մտածելակերպ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին