2020 թ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ անում ԱՄՆ-ի հետ. Փաշինյան
«Տեսեք, դուք փորձում եք Հռոմի ստատուտի վավերացումը, հայ-ամերիկյան զորավարժությունները, նույնիսկ իմ կնոջ այցելությունը կապել սահմանային իրադրության հետ և ձեր հացի համատեքստն այն է, թե արդյո՞ք այս գործընթացները չեն բերի սահմանային սրացումների»,- Հանրային Հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Նա առաջարկեց ուշադրություն դարձնել այլ փաստի:
«Օրինակ՝ 2020 թվկանի սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ էինք անում ԱՄՆ-ի հետ, ոչ էլ այցելություն էինք կտարում Ուկրաինա, ոչ էլ՝ 2022 թ. սեպտեմբերին, բայց այն չխանգարեց, որ մենք սահմանին ունենանք պատերազմակն իրավիճակ»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն փորձում են օգտագործել այն գործիքակազմը, որն այսօր կարող է հասու լինել:
Նա հայտնեց, որ Հռոմի ստատուտը Հայաստան-ՌԴ հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի և այն վավերացնվում է, որպեսզի 2021թ, մայիսի և 2022թ սեպտեմբերի դեպքերը միջազգային դատարանի քննության առարկա դարձվի, և զուգահեռ այնպիսի լուծում են տվել, որ ՌԴ-ն ոչ մի մտահոգություն չի ունենա:
«Սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանը, այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և, ցավոք սրտի, չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները»,- հայտարարեց ՀՀ գործադիրի ղեկավարը:
Նա հայտնեց, որ Բրյուսելում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջնը և երբ հարց է հնչել, թե Լեռնային Ղարաբաղան էլ ներառյա՞լ, ինքը հաստատել է, բայց, փաշինյանի պնդմամբ, Պրահայում կամ այլ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և Ալմա-Աթայի հռչակագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան