ՆԱՏՕ-ն 2024 թվականին խոշորագույն զորավարժություններ կանցկացնի
ՆԱՏՕ-ն պատրաստվում է սառը պատերազմի տարիներից ի վեր խոշորագույն զորավարժություններ անցկացնել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Financial Times-ը:
«ՆԱՏՕ-ն պատրաստվում է հաջորդ տարի սառը պատերազմի տարիներից ի վեր խոշորագույն զորավարժություններ անցկացնել միացյալ հրամանատարության մասնակցությամբ ՝ հավաքելով ավելի քան 40 հազար զինծառայող՝ դաշինքի անդամներից մեկի դեմ ՌԴ-ի հարձակումը հետ մղելու գործողություններ մշակելու համար», - հայտնում է պարբերականը:
Նշվում է, որ զորավարժությունները կմեկնարկեն հաջորդ տարվա գարնանը Գերմանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքում: Նախատեսվում է, որ այս զորավարժություններին կներգրավվեն առնվազն 41 հազար զինծառայողներ և ավելի քան 50 նավ, զորավարժությունների ընթացքում կկատարվի 500-ից մինչև 700 մարտական թռիչք: Նախատեսվում է օգտագործել «իրական աշխարհագրական տվյալները զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու համար»։
Սպասվում է, որ զորավարժություններին կներգրավվի Շվեդիան, որի դաշինքին անդամակցելու հայտը մինչ այժմ չի ստացել հունգարական և թուրքական վերջնական հավանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին