ՌԴ-ն Իրանի և Ադրբեջանի հետ քննարկում է Հայաստան, ապա Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ Մոսկվան բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ՝ Ադրբեջանի տարածքով գոյություն ունեցող ենթակառուցվածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա դեպի Հայաստան և հետագայում Իրան արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին նա Ասել է «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ ռուսական կողմն այժմ պարզապես դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստանին, ապա Իրանին, իսկ հետո, հնարավոր է, այլ երկրներին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։
«Առաջին փուլում Մոսկվան պայմանավորվում է Թեհրանի և Բաքվի հետ օգտագործել առկա էներգետիկ ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ նախագծի բոլոր մասնակիցները շահագրգռվածություն ունեն դրա իրականացման հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան