Հայաստանի իշխանությունից ամեն վատ բան կարելի է ակնկալել. Աբրահամյան
«Հայաստանի այս իշխանություններից ամեն վատ բան կարելի է ակնկալել»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով ՀՀ իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին չշնորհավորելու փաստի մասին։
Նա նշեց, որ սա ոչ միայն կանխատեսում է, այլ ժամանակը ցույց է տվել, որ այս իշխանության քայլերը, նույնիսկ եղած հայտարարությունները, խոստումները կարող են փոփոխվել, իսկ այն դեպքում, երբ չկան այդ հայտարարությունները, կարող են վարքագիծ դրսևորել, որը որևէ ձևով չի բխի ոչ Հայաստանի, ոչ Արցախի շահերից։
«Հայաստանի իշխանությունների չշնորհավորելն առաջին հերթին, բնականաբար, քաղաքական որոշում է, բխում է որդեգրած քաղաքական կուրսից. եթե մի իշխանություն հայտարարում է, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իշխանությունը ներկայացնող պատգամավորներն Արցախը դիտարկում են որպես Ադրբեջան, ապա, բնականաբար այս իրավիճակում Հայաստանի իշխանություններից այլ սպասելիքներ չէր կարող լինել»,- ասաց Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նորընտիր նախագահ Շահրամանյանին չի հղվել. Գեղամ Մանուկյան
- Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին ընտրվելու կապակցությամբ. Բենիամին Մաթևոսյան
- Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը շնորհավորել են Արցախի նոխընտիր նախագահին
- Արցախի ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը
- Սամվել Շահրամանյան. Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ
- Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
- Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ