Օդի մաքրության հարցում պետք է սկսենք ինքներս մեզնից....Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը.Տիգրան Ավինյան
«Այսօր մենք ստացանք մեր առաջին էլեկտրաավտոբուսը, որը պետք է փորձարկենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը հայտնեց, որ ավտոբուսն իրենց մոտ է գտնվում և վաղը դուրս կգա երթուղի:
«Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը, իհարկե, մնացածի մակնիշը չգիտենք, բայց, ինչպես նախկինում խոսել ենք, համապատասխան մրցույթ ենք իրականացնելու և կներմուծենք ևս 250 էլէկտրաավտոբուսներ Երևանի տրանսպորտային ցանցում ներդնելու համար»,-հայտարարեց Ավինյանը:
Նա ասաց, որ դրանք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի և մանուշակագույն ավտոբուսներին, որոնք շարժակազմի նվազ լինելու պատճառով ոչ պատշաճ ծառայություն են մատուցում:
Ավինյանը հայտարարեց, որ շարունակելու են կանաչ տրանսպորտ ներմուծել, որն իրենց ամենակարևոր հանձնառություններից մեկն է օդի որակի բարելավման առումով:
«Բացի այն, որ օդի որակի հարցում պահանջներ ենք ներկայացնում մասնավորին, կարծում եմ ինքներս մեզնից պետք է սկսենք և էլեկտրաավտոբուսները, վստահ եմ այդ ճանապարհին ամենակարևոր քայլերից մեկն է»,-հայտարարեց փոխքաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ես հորդորում եմ ձեզ ավել տուգանել բոլոր խախտումների դեպքերով.Տիգրան Ավինյանը՝ վերահսկողության վարչությն պետին
- «Ավինյանը փողոցային պիժոնի վարքագիծ է ցուցաբերում»
- Համայնքային մարմինների կոլեկտիվներն ինքնաբուխ մասնակցել են Տիգրան Ավինյանի հանրահավաքին
- ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք, տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին դիմավորեք. Երևանցի կինը՝ Ավինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները