Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին շնորհավորելու շատ բան չկա էլ. Նիկոլ Փաշինյան
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ, որովհետև կարող է եմ ասել, որ աշխատանքային ողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում: Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից նրա հեռանալու փաստին:
Անդրադառնալով Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու իրողությանը՝ Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ, շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա:
Այսօր նաև մեր դիրքորոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրվելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, նաև՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված ճգնաժամը չքաղաքականացնելու նպատակով»:
Նրա խոսքով՝ իրենց ջանքերը պետք է կենտրոնացված լինեն ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը և չպետք է թուլ տալ, որ ավելորդ քաղքականությամբ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի:
Փաշինյանը հայտնեց, որ շփումը Ղարաբաղի ղեկավարության հետ կա և նպատակն է առաջին աղբյուրից իրավիճակի մասին տեղեկություն ստանալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին