Տնտեսություն 19:06 11/09/2023 Հայաստան

Թույնն ու գյուղացին․․․

Ինչպե՞ս են օգտագործում թունաքիմիկատները գյուղատնտեսությամբ զբաղվողները, ի՞նչպես են վարվում օգտագործած թունաքիմիկատների տարաների կամ ժամկետնանց թունաքիմիկատների հետ։  Այս խնդիրը բավականին լուրջ է Հայաստանում։ Խորհրդային տարիների փլուզումից հետո այսպես ասած՝ ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ թունաքիմիտակ օգտագործի, որքան և ինչ անի թունաքիմիկատի տարայի կամ պարկի հետ։ Եվ հաճախ, անիրազեկ լինելու  հետևանքով, բնակիչները բախվում են  առողջության հետ կապված տարբեր խնդիրների։

Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Սիմոն Ասատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ թունաքիմիկատների օգտագործված տարաները գյուղացիներն  ինչպես կարող են՝ ոչնչացնում են

«Ջարդում են, գցում են աղբանոցները։ Տեսեք, դաշտերի բուժումները սկսվում են, սրսկիչների համար ջուր է անհրաժեշտ լինում, վերցնում են մոտակա աղբյուրներից՝ արտեզյան հոր, ջրավազան , հետո տեսնում ենք դրա կողքը էդ տոպրակները, պարկերը կամ տարաները թափել են ու գնացել։ Պատկերացնո՞ւմ եք չէ ,թե որքան վտանգավոր է դա։ Ըստ կարգի՝ դրանք պետք է համարել ոչ պիատնի և համապատասխան ձևով  ոչնչացնել։ Որքան էլ այդ շիշը լվանան, ամեն դեպքում այդ շիշը թունավոր է, չպետք է օգտագործել կամ նետել շրջակա միջավայր։  Այս ոլորտը բարձիթողի վիճակում է։ Նախ տարաները պետք է լավ լվացվի, հետո որևէ ամայի տեղ, որտեղ չկա բուսականություն, փոս փորվի ու  թաղվի։ Նախկինում կար մշակված մեխանիզմ ՝ հավաքում էին ժամկետնանց թունաքիմիկատները , կուտակում որևէ տեղ և  ոչնչացնում։ Հիմա չկա նման որևէ տեղ, որ հավաքեն ժամկետնաց թունաքիմիկատները կամ հանձնեն տարաները։ Այս ոլորտը շատ բացեր ունի»,- ասաց մեր զրուցակիցը։

Բարձիթողի վիճակի արդյունքում այս տարիներին քիչ չեն եղել դեպքերը, երբ տուժել են բնակիչները։  Մասնագետը կարծում ՝, որ նախևառաջ մարդկանց չիմացության արդյունքն է, պետք է իրազեկել՝ հնարավոր վտանգների և հետևանքների մասին։

Հայաստանում մոտ 24 տարբեր գյուղական բնակավայրեր կան, որտեղ ԽՍՀՄ-ի տարիներից ժամկետանց պեստիցիդների պահեստներ են մնացել: Panorama.am-ին տեղեկացրեց  «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ, համաճարակաբան Քնարիկ Գրիգորյանը, ում խոսքով՝ դրանցում կուտակված պաշարները կազմում են շուրջ 150 տոննա։ 
Նրա փոխանցմամբ՝ «Հայգյուղքիմիան» ունեցել է մարզային թունաքիմիկատների պահեստներ,սակայն կառույցի վերացումից հետո այդ պահեստների ստույգ գտվելու վայրի և  առկա նյութերի մասին ճշգրիտ  տեղեկություն չի պահպանվել։

«Դեռևս 2014թ․-ին  կատարեցինք հետազոտություն՝ պարզելու,թե որտեղ են գտնվում պահետները, ինչ տեսակի և ինչ ծավալի թունաքիմիկատներ կան։ 14 պահետներ կան ՀՀ տարբեր մարզերում,որոնք գտնվում էին վատթարագույն պայմաններում՝ քանդված, առանց ծածկի, թունաքիմիկատները բաց թափված, իսկ անմիջապես կողքը գործում էր տնտեսություն»,- ասաց Գրիգորյանն ու  պատմեց, թե ինչ անդառնալի ավարտով դեպքերի մասին են լսել ուսումնասիրությունների ընթացքում․

«Օրինակ՝ Քուչակում թունակիմիկատների պահեստի շինությունը մաքրվել էր և տրվել էր ինչ-որ մի տնտեսության, մենք լսեցինք, որ այդ տնտեսության անդամները մահանում են, քանի որ իրենք չգիտեն ինչպես վնասազերժել տարածքը»։

Տեղացիներն օգտագործում են թունաքիմիկատներն ինչպես պատահի՝ կարծելով, որ վտանգ չի սպառնում, սակայն շատ դեպքերում չեն էլ կանխատեսում, որ իրենց առողջության հետ կապված  այս կամ այն խնդիրը կարող է լինել թունաքիմիկատների ոչ պատշաճ կիրառման հետևանքը․

«Արդի թունաքիմիկատների օգտագործման արդյունքում շատերն արդեն ունեն ձայնալարերի բորբոքում, խզում, շնչառական, մաշկի, աչքի լորձաթաղանթի բորբոքումներ։ Այդ նյութերը բոլոր օրգան-համակարգերին, հատկապես՝ աղեստամոքսային համակարգին է վնասում։ Արարատի մարզում՝ ջերմոցային տնտեսություններից մեկում,  կարող եմ ասել, որ թունաքիմիկատները պահվում էին մի պահարանում, որտեղ պահվում էին և լուծույթներ, և թունաքիմիկատներ։ Որոշ տեղումում ունեն մի փոս, որտեղ թղթե տոպրակները կամ մեծ տարաները նետում են այնտեղ և այրում։ Վտանգավոր նյութերն արտանետվում է շրջակա միջավայր։ Հետ վերադարձի որևէ տեղ չկա։ Սա ևս խնդիր է, օրինակ՝ ժամկետնանց թունաքիմիկատների դեպքում։ Արմավիրի մարզում էլ մեկ այլ տնտեսությունում թունաքիմիկատի ամանի վրա դրված էր բարձ։ Այսինքն՝ երեխան հեշտությամբ կարող է վերցնել և թունավորվել։ Հաճախ են դեպքերը, երբ լուծույթը լցնում են պլաստիկ շշերում՝ հյութի կամ հանքային ջրի, երեխան չի նայում գույնին, պարզապես խմում է և ընկնում է հիվանդանոց։ Նման դեպեր ևս եղել են։ Ինչը նշանակում է, որ դեռևս մեր հանրությունը չի գիտակցում հարցի  լրջությունը և վտանգավորությունը»։

Փորձագետի խոսքով՝ կայուն աղտոտիչները տասնամյակներով մնում են շրջակա միջավայրում և հետզհետե անցնում են նաև սննդային շղթա՝ աղտահարելով մարդու օրգանիզմը։
Մասնագետը հորդորում է հնարավորինս քիչ օգտագործել կամ հնարավորինս խուսափել թունաքիմիկատների օգտագործումից։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}