Տնտեսություն 16:00 11/09/2023 Հայաստան

«Գյուրջյան կասկադ»․ նոր թաղամաս՝ Նոր Նորքի բարձունքում

Մեծամասնության համար բնակարան գնելը կարևոր իրադարձություն է։ Մարդիկ ձգտում են գնել նորաոճ, ոչ խորհրդային ստանդարտ դիզայնով բնակարաններ։ Սակայն անշարժ գույք ձեռք բերելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն հարմարավետությանը, այլև չափազանց կարևոր է վստահելի կառուցապատողի ընտրությունը, սեյսմակայունությունը, ենթակառուցվածքների առկայությունը՝ դպրոց, մանկապարտեզ, խանութներ, կանաչապատ տարածք, ավտոկայանատեղիներ և, իհարկե, տրանսպորտային մատչելիությունը։

Նոր Նորքի բարձունքում կառուցվող բնակելի համալիրում այս ամենը հաշվի են առել։ Կառուցապատող ընկերության՝ «Գյուրջյան այգիներ»-ի համար առաջնահերթն այն է, որ յուրաքանչյուր գնորդի համար բնակարանը լինի ոչ միայն հարմարավետ, նորարարական, այլև համապատասխանի քաղաքաշինական բոլոր նորմերին։

Երևանի էկոլոգիապես ամենամաքուր հատվածներից մեկում՝ Նոր Նորքի Գյուրջյան 14/1 հասցեում, մեկնարկել են «Գյուրջյան կասկադ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքները։ Այն կյանքի է կոչում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր իրականացրած «Արտքոմփանի» ՍՊ ընկերությունը, որը վերջին 10 տարիների ընթացքում կառուցապատել է ավելի քան 0,5 մլն քմ տարածք։

Հայաստանում կազմակերպված ամենամեծ ու մասշտաբային «TOON EXPO 2023» ցուցահանդեսին ներկայացված էր նաև «Գյուրջյան այգիներ» ընկերությունը, որը հինգ օր շարունակ հանրությանը հնարավորություն տվեց ուսումնասիրել ու ծանոթանալ Երևան քաղաքի համար աննախադեպ՝ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման նախագծին։ Ցուցահանդեսի ընթացքում 200-ից ավելի բնակարան արդեն իսկ ամրագրվել է։

«Գյուրջյան այգիներ» ընկերության  հիմնադիր Վահե Պետրոսյանը, ներկայացնելով  նախագիծը, նշում է, որ այն քաղաքաշինական լուծումներով կրկնօրինակում է Կասկադին․ Նորքի բարձրադիր հատվածում երկրորդ կասկադ է կառուցվում, որն ունենալու է բավականին գեղեցիկ և գրագետ քաղաքաշինական լուծումներ։

Բնակելի համալիրում յուրաքանչյուր դետալ մտածված է մարդկանց կյանքի բարձր որակն ապահովելու համար։ Համալիրի վայրն ու ճարտարապետական լուծումները կատարելապես լրացնում են միմյանց՝ ստեղծելով լիարժեք ապրելու միջավայր։

Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ կառուցապատող ընկերությունը բնակիչներին առաջարկելու է ոչ միայն որակյալ և հարմարավետ բնակարաններ, այլև էներգախնայող ծրագիր, որն առաջին անգամ է ներդրվելու Հայաստանում։

«Լուրջ ուշադրություն ենք դարձնելու էներգախնայողությանը։ Քաղաքաշինական ծրագիրն ունի Ա դասի էներգախնայողության սերտիֆիկատ։ Թաղամասում լինելու  են «Տեսլա»  և այլ էլեկտրական մեքենաների համար նախատեսված լիցքավորման կայաններ, հոսանքի անխափան սնուցման սարքեր»,- ասում է նա։

Համալիրում մեծ տարածք են զբաղեցնելու կանաչ գոտիները,  լինելու  են զբոսայգիներ, խաղահրապարակներ՝ ֆուտբոլի դաշտեր, մանկական լողավազան, ինչպես նաև ընտանի կենդանիների համար նախատեսված առանձնացված գոտիներ։ 

«Մեր հիմնական նպատակը ոչ թե գույք վաճառելն է, այլ մարդկանց կյանքի որակը լավացնելը, որպեսզի, ապրելով տվյալ թաղամասում, մարդն իրեն հարմարավետ և երջանիկ զգա, պաշտպանված լինի և, ամենակարևորը՝ հանգիստ լինի իր երեխաների համար»,- նշում է Վահե Պետրոսյանը։

«Հարմարավետ բնակարան՝ հարմարավետ միջավայրում»․ սա «Գյուրջյան այգիներ» ընկերության երջանիկ ապրելու բանաձևերից մեկն է։ Պատահական չէ, որ բնակելի թաղամասի կառուցման համար հաշվի են առել ամեն ինչ։ Հատկապես կարևորվել  է նոր ճանապարհի  կառուցումը, որը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին՝ Մյասնիկյան պողոտայի միջոցով։ Այսպիսով՝ ընդամենը 6-7 րոպեում հնարավոր կլինի հասնել  քաղաքի կենտրոն։

Ավելի քան 7,3 հա ընդգրկող բարեկարգ ու ընդարձակ «Գյուրջյան կասկադ» թաղամասում կառուցվելու է  6-16 հարկանի 32 մասնաշենք, որից 30-ը՝ բնակելի։ Ընդհանուր առմամբ՝ կլինի 2500 բնակարան, ավտոկայանատեղի՝  նախատեսված 1750 մեքենայի համար։ Վերգետնյա ավտոկայանատեղիներ ևս կկառուցվեն։ Կարևորելով անվտանգային խնդիրները՝ թաղամասում գործելու են շտապ օգնության, հրշեջ մեքենաների համար նախատեսված առանձնացված ճանապարհներ։

«Գյուրջյան այգիներ» ընկերությունը քաղաքաշինական ծրագրի շրջանակում իրականացնում է նաև Հայաստանում նախադեպը չունեցող մեկ նորարարություն։ Մասնավորապես՝ համատիրությանը կցվելու է արևային ենթակայան, որը տարեկան արտադրելու է այնքան հոսանք, որի վաճառքի գինը համարժեք է բնակիչների ծախսած հոսանքին։ Այսինքն, ինչպես նշում է Վահե Պետրոսյանը, բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը նվազագույնի է հասցվելու։

Բացի այդ, շենքերն ապահովված են լինելու գազով։ Համալիրը համապատասխանելու է նաև համաշխարհային ստանդարտներին՝ ունենալու է 9 բալ սեյսմակայունություն։

Նշենք, որ ընկերությունը տասնյակ բարձրակարգ նախագծեր է իրականացրել անշարժ գույքի շուկայում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}