Թանդիլյան. Իշխանությունը դրսևորում է բացառիկ հակաօրինական և ներվային վարքագիծ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը վստահ է՝ իշխանությունը Երևանի ավագանու ընտրություններում պարտվելու է։
«Առաջիկա ընտրություններում զգալով մոտալուտ պարտությունը, իշխանությունը դրսևորում է բացառիկ հակաօրինական և ներվային վարքագիծ։ Քարոզարշավի առաջին օրից կիրառելով վարչական ռեսուրս՝ պարտադրում է հանդիպումների մասնակցել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին, այլ նաև պետական այլ կառույցների։
Տարածաշրջանի ամենամարտունակ ֆեյքային բանակին տիրապետող իշխանությունը, ինչպես և սպասվում էր, ստի և կեղծիքի, ատելության և լկտիության աննախադեպ դրսևորմամբ իրականացնում է հակաքարոզ «Ապրելու երկիր» կուսակցության և այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Իսկ իշխանական լրատվամիջոցները, ներառյալ հանրային հեռուսատեսությունը, թքած ունեն Ընտրական օրենսգրքի պահաջների վրա։
Վերջին օրերին ամեն պատից կախված Ավինյանի նկարները չտեսության մանկական դրսևորումներ են, որոնց վրա կարելի է միայն ծիծաղել և ինչպես ասում է մեր շտաբի պետը՝ «էս չեք, արա»։ Նախկին իշխանությունների «լավագույն բարքերը» սերտած իշխանությունները թաղային ընտրական ձեռներեցների հետ միասին, փորձում են վերարտադրվել»,-մասնավորապես գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան