«Գյուրջյան կասկադ»․ նոր թաղամաս՝ Նոր Նորքի բարձունքում
Մեծամասնության համար բնակարան գնելը կարևոր իրադարձություն է։ Մարդիկ ձգտում են գնել նորաոճ, ոչ խորհրդային ստանդարտ դիզայնով բնակարաններ։ Սակայն անշարժ գույք ձեռք բերելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն հարմարավետությանը, այլև չափազանց կարևոր է վստահելի կառուցապատողի ընտրությունը, սեյսմակայունությունը, ենթակառուցվածքների առկայությունը՝ դպրոց, մանկապարտեզ, խանութներ, կանաչապատ տարածք, ավտոկայանատեղիներ և, իհարկե, տրանսպորտային մատչելիությունը։
Նոր Նորքի բարձունքում կառուցվող բնակելի համալիրում այս ամենը հաշվի են առել։ Կառուցապատող ընկերության՝ «Գյուրջյան այգիներ»-ի համար առաջնահերթն այն է, որ յուրաքանչյուր գնորդի համար բնակարանը լինի ոչ միայն հարմարավետ, նորարարական, այլև համապատասխանի քաղաքաշինական բոլոր նորմերին։
Երևանի էկոլոգիապես ամենամաքուր հատվածներից մեկում՝ Նոր Նորքի Գյուրջյան 14/1 հասցեում, մեկնարկել են «Գյուրջյան կասկադ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքները։ Այն կյանքի է կոչում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր իրականացրած «Արտքոմփանի» ՍՊ ընկերությունը, որը վերջին 10 տարիների ընթացքում կառուցապատել է ավելի քան 0,5 մլն քմ տարածք։
Հայաստանում կազմակերպված ամենամեծ ու մասշտաբային «TOON EXPO 2023» ցուցահանդեսին ներկայացված էր նաև «Գյուրջյան այգիներ» ընկերությունը, որը հինգ օր շարունակ հանրությանը հնարավորություն տվեց ուսումնասիրել ու ծանոթանալ Երևան քաղաքի համար աննախադեպ՝ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման նախագծին։ Ցուցահանդեսի ընթացքում 200-ից ավելի բնակարան արդեն իսկ ամրագրվել է։
«Գյուրջյան այգիներ» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշում է, որ այն քաղաքաշինական լուծումներով կրկնօրինակում է Կասկադին․ Նորքի բարձրադիր հատվածում երկրորդ կասկադ է կառուցվում, որն ունենալու է բավականին գեղեցիկ և գրագետ քաղաքաշինական լուծումներ։
Բնակելի համալիրում յուրաքանչյուր դետալ մտածված է մարդկանց կյանքի բարձր որակն ապահովելու համար։ Համալիրի վայրն ու ճարտարապետական լուծումները կատարելապես լրացնում են միմյանց՝ ստեղծելով լիարժեք ապրելու միջավայր։
Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ կառուցապատող ընկերությունը բնակիչներին առաջարկելու է ոչ միայն որակյալ և հարմարավետ բնակարաններ, այլև էներգախնայող ծրագիր, որն առաջին անգամ է ներդրվելու Հայաստանում։
«Լուրջ ուշադրություն ենք դարձնելու էներգախնայողությանը։ Քաղաքաշինական ծրագիրն ունի Ա դասի էներգախնայողության սերտիֆիկատ։ Թաղամասում լինելու են «Տեսլա» և այլ էլեկտրական մեքենաների համար նախատեսված լիցքավորման կայաններ, հոսանքի անխափան սնուցման սարքեր»,- ասում է նա։
Համալիրում մեծ տարածք են զբաղեցնելու կանաչ գոտիները, լինելու են զբոսայգիներ, խաղահրապարակներ՝ ֆուտբոլի դաշտեր, մանկական լողավազան, ինչպես նաև ընտանի կենդանիների համար նախատեսված առանձնացված գոտիներ։
«Մեր հիմնական նպատակը ոչ թե գույք վաճառելն է, այլ մարդկանց կյանքի որակը լավացնելը, որպեսզի, ապրելով տվյալ թաղամասում, մարդն իրեն հարմարավետ և երջանիկ զգա, պաշտպանված լինի և, ամենակարևորը՝ հանգիստ լինի իր երեխաների համար»,- նշում է Վահե Պետրոսյանը։
«Հարմարավետ բնակարան՝ հարմարավետ միջավայրում»․ սա «Գյուրջյան այգիներ» ընկերության երջանիկ ապրելու բանաձևերից մեկն է։ Պատահական չէ, որ բնակելի թաղամասի կառուցման համար հաշվի են առել ամեն ինչ։ Հատկապես կարևորվել է նոր ճանապարհի կառուցումը, որը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին՝ Մյասնիկյան պողոտայի միջոցով։ Այսպիսով՝ ընդամենը 6-7 րոպեում հնարավոր կլինի հասնել քաղաքի կենտրոն։
Ավելի քան 7,3 հա ընդգրկող բարեկարգ ու ընդարձակ «Գյուրջյան կասկադ» թաղամասում կառուցվելու է 6-16 հարկանի 32 մասնաշենք, որից 30-ը՝ բնակելի։ Ընդհանուր առմամբ՝ կլինի 2500 բնակարան, ավտոկայանատեղի՝ նախատեսված 1750 մեքենայի համար։ Վերգետնյա ավտոկայանատեղիներ ևս կկառուցվեն։ Կարևորելով անվտանգային խնդիրները՝ թաղամասում գործելու են շտապ օգնության, հրշեջ մեքենաների համար նախատեսված առանձնացված ճանապարհներ։
«Գյուրջյան այգիներ» ընկերությունը քաղաքաշինական ծրագրի շրջանակում իրականացնում է նաև Հայաստանում նախադեպը չունեցող մեկ նորարարություն։ Մասնավորապես՝ համատիրությանը կցվելու է արևային ենթակայան, որը տարեկան արտադրելու է այնքան հոսանք, որի վաճառքի գինը համարժեք է բնակիչների ծախսած հոսանքին։ Այսինքն, ինչպես նշում է Վահե Պետրոսյանը, բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը նվազագույնի է հասցվելու։
Բացի այդ, շենքերն ապահովված են լինելու գազով։ Համալիրը համապատասխանելու է նաև համաշխարհային ստանդարտներին՝ ունենալու է 9 բալ սեյսմակայունություն։
Նշենք, որ ընկերությունը տասնյակ բարձրակարգ նախագծեր է իրականացրել անշարժ գույքի շուկայում։