Իրենց ռազմավարական դաշնակիցն արդեն Ադրբեջանն է, մենք չենք.Գագիկ Մելքոնյան
«Իրենք ուզում են, որ ոնց եղել է, այդպես էլ մնա, այսինքը մեր փոխարեն իրենք՝ ռուսական իշխանությունները որոշումներ կայացնեն, բայց մենք հիմա ուզում ենք, որ մենք մեր երկրի համար որոշում կայացնենք»,-խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը և հավելեց. «Ռուսաստանը միշտ մեր տեղը մտածել է, մեր տեղը որոշել է ու մեզ ասել է, թե ում հետ պետք է բարեկամություն անենք, ում հետ չանենք»:
Պատասխանելով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի զանգահարել ռազմավարական գործընկեր պետության ղեկավարին՝ պատգամավորն ասաց. «Իմ կարծիքով, մեր երկրի դեմ էսկալացիայի երկու-երեք դեպք է եղել, մենք դիմել ենք՝ ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը, ասել են որ դրանք սահմանային կռիվներ են: Անիմաստ է իրենց զանգելը»:
Գագիկ Մելքոնյանն անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Լավրովն անընդհատ ուզում է, որ մեր երկիրը տանի կործանման, էս իր բոլոր լավրովյան ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն»,-հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով հայը 100 տարի հույսը դրել է Ռուսաստանի վրա, վերջինս ել այնպիսի պայմաններ է ստեղծել, որ պետք է լինի կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան:
«Մենք միշտ որոշել ենք՝ Ռուսաստանը և միշտ նվիրվել ենք մինչև վերջ, բայց վերջապես ուրիշ երկրներ էլ կան, պետք է բարեկամություն անենք նաև ուրիշ երկրների հետ»,-ասաց Մելքոնյանը:
Հարցին, թե անվտանգության այլ միջոցներ չունենալու դեպքում ինչու են հարաբերությունները վատացնում ռազմավարական դաշնակցի հետ՝ պատգամավորն ասաց. «Իրենց ռազմավարական դաշնակիցն արդեն Ադրբեջանն է, մենք չենք:
ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ ձեր սահմանային կռիվներն է գնացեք արեք, բայց սահմանյին կռիվ չէ, յոթ կիլոմետր Ջերմուկում մտել են մեր տարածքը, մինչև հիմա իրենք չեն արձագանքում: ՀԱՊԿ-ի վրա ի՞նչ հույս դնենք, ասենք նորից դիմենք, ի՞նչ պետք է անի մեզ, ոչ մի բան»:
Գագիկ Մելքոնյանը հայտնեց, թե Արցախի նորընտիր նախագահին չի շնորհավորել, քանի որ ժամանակը դեռ չի եկալ դրա համար:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի
- Գևորգյանի կալանավորումը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը.Զախարովա
- Մոսկվան կշարունակի կառուցողական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ․ Պեսկով
- Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունն անհանգստության տեղիք է տալիս. Պեսկով