Բազմազավակ հայրը․ Իլոն Մասկի 10-րդ երեխան
Իլոն Մասկը ևս մեկ երեխա ունի։ Ենթադրյալ որդու մայրը կանադացի երգչուհի Գրեյմսն է, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Business Insider պարբերականին։
Զույգը խզել է հարաբերությունները 2021 թվականի սեպտեմբերին։ Պարբերականը մանրամասնում է, որ երգչուհու երեխան գրանցված չէ։ Ենթադրվում է, որ տղայի անունը Տեխնո Մեխանիուս է:
Ըստ Business Insider-ի՝ Գրեյմսի ենթադրյալ որդու հետ միասին Մասկն ունի 10 երեխա։ Երեխայի մասին տեղեկությունը ստացել է լրագրող Ուոլթեր Այզեքսոնը։ Հեղինակը գրում է գործարարի նոր կենսագրությունը: New York Times-ի տեղեկություններով՝ Իլոն Մասկի կյանքի պատմությունը պետք է հրապարակվի հաջորդ շաբաթ