Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի ԱԱ-ում փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո առաջինն է 89 կգ քաշայինների պայքարում: Այդ մասին հայտնեց NEWS.am SPORT-ը
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, 27-ամյա Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 170 կգ-ից, բայց առաջին մոտեցումն անհաջող ստացվեց: Երկրորդ փորձով Կարապետյանը վստահությամբ պոկեց 170կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչը պատվիրեց 175 կգ, որը եւս Կարապետյանը հաջողությամբ բարձրացրեց եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Այս քաշային կարգի ֆավորիտներից իտալացի Անտոնինո Պիցոլատոն պոկում վարժությունում զրո ստացավ եւ լքեց պայքարը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան