Հույսերը պահեք ձեզ, դուք այստեղ ԱԺ-ում եք գտնվում, ոչ թե КВН-ում. Արթուր Խաչատրյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
«Խնդրում եմ տեղեկացնեք վերջին 5 տարիների ընթացքում ծռայողական մեքենաների թվի փոփոխության ինչ միտում եք արձանագրել Հայաստանում»,-ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը պարզաբանեց, որ ցանկանում է իմանալ թե 2018 թվականի և 2022 թվկանի դեկտեմբերի 31-ի դրությամբ քանի ծռայողական մեքենա է եղել Հայաստանում:
Փոխնախարարը հայտնեց, որ այդ թվերն առկա են կառավարության համապատասխան որոշումներում:
«Կարելի է բացել և նայել: Հիմա այս ամբողջ օրենքի նախագծի իմաստն հետևյալում է, որ լիազորող նորմ սահմանվի, որպեսզի կառավարությունը կարողան միասնական որոշմամբ այդ չափորոշիչները սահմանի: Եթե հստակ կոնկերտ թիվ եք ուզում՝ այս պահին չեմ կարող ասել, բայց եթե կառավարության համապատասխան որոշումը բացեք կկարողանաք ծանոթանալ թվերին»,-պատասխանեց Արմեն Սիմոնյանը:
Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, թե ինչ կարող եմ անեմ հավատացնում եմ Ձեզ, որ բավականին լավ գիտեմ»:
Փոխնախարարն ընդհատեց՝ ասելով.«Ես հուսով եմ»:
«Հույսերը պահեք ձեզ, դուք այստեղ ԱԺ-ում եք գտնվում, ոչ թե КВН-ում: Պարոն Արշակյան, խնդրում եմ զեկուցողին ասեք մի քիչ հարգանք դրսևորի»,-հայտարարեց Խաչատրյանը:
Նիստը վարող Հակոբ Արշակյանն ասաց, որ իրեն չպետք է ասեն, թե ինքը ինչ անի:
«Ուրեմն ձեր ներկայացուցիչն է, իրեն ասեք, որ ինձ չասի, թե ես ինչ պետք է անեմ: Ես խնդրում եմ առաջինից երկրորդ ընթերցում այդ թվերը բացեք և ներկայացրեք»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հակոբ Արշակյանն էլ կոչ արեց հարց ու պատասխանի ժամանակ կոռեկտություն ցուցաբերել և փոխադրաձ հարգանքի մթնոլորտում անցակացնել քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կոռուպցիոն սխեմա չկա՞. Ինչու է բուհը 2,4 մլն դրամ ավել վճարել Դավիթ Խիթարյանի ծառայողական մեքենայի համար
- «Փաստ». Ծառայողական մեքենաները կրճատելու խոստումներով իշխանության եկածները օպտիմալացնում են կրթական համակարգը
- 90 մլն դրամ Ալեն Սիմոնյանին՝ անհետաձգելի ընթացակարգով մեկ անձից BMW 750Li ծառայողական մեքենա գնելու համար
- Շատ հնարավոր է՝ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է և հեռացել.Գերասիմ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու