Տեսանյութերից պարզ երևում է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում սահմանին. Արման Սարգսյան
«Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է՝ հրետանային միջոցներ, այլ ռազմական տեխնիկա է կուտակում Ադրբեջանը Արցախի ու Հայաստանի սահմաններին։ Այդ մասին խոսվել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հորդորելով հետևել ՊՆ-ի տեղեկատվությանը։
«Որոշակի սրացումների կամ կրակի դեպքում տեղեկատվություն տրամադրում ենք» ,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու համար։
«Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ռազմական գործողությունների ռիսկը մշտապես առկա է։ Պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային և առհասարակ ռազմական մեծ գործողույթունների չհասնի» , - ասաց փոխնախարար Արման Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև Յաշմա և Կոմանդո ստորաբաժանումները. Թաթոյան
- Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուրեր տարածելուն զուգահեռ իրականացնում է անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. Արցախի ՊՆ
- Թուրքիան և Ադրբեջանը ահռելի քանակությամբ զինտեխնիկա և զինուժ են կուտակել սահմաններին
- Երբ սահմաներին կուտակումներ են, կրկին պաշտպանության նախարարը Հայաստանում չէ. Հայկ Նահապտեյան
- ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում