Զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը ՔԿՀ-ից պայքարի կոչ է արել՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից, որը ներկայացված է «Որդիների կանչ» ՀԿ ֆեյսբուքյան էջում։
Նա պայքարի ու դիմադրելու կոչ է անում բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը։
«Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, և մենք կյանքի գնով պաշտպանելու ենք մեր հերոս զավակների արյամբ պահած Արցախը և Հայաստանը։ Արցախը թշնամուն նվիրող օտարի հարճը տեղ չի ունենալու մեր պետության ղեկին»,- գրել է Գալեյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը սեպտեմբերի 9-ին կալանավորվել է երկու ամսով։ Նրա դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյանն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ» ՀԿ
- Աստղ Գալեյան. Գարիկին հեռացնելով պայքարից՝ դուք չեք շահելու, ես կամ
- Գարիկ Գալեյանը կալանավորվեց
- Գարիկը փոխանցել է՝ չկոտրվեք. Աստղ Գալեյան
- Սա քաղաքական հետապնդում է․ Արա Ռոստոմյանը՝ Գարիկ Գալեյանի ձերբակալության մասին
- Գալեյանի ձերբակալությունը ևս ցույց տվեց, որ իշխանությունն այլանդակության իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Պատգամավոր
- Զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան