Պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նորընտիր նախագահ Շահրամանյանին չի հղվել. Գեղամ Մանուկյան
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսք ուղղեց Արցախի Հանրապետության ժողովրդին։
«Այս դժվարին օրերին սեփական հայրենիքում ազատ ապրելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և դժվարին մարտահրավերները դիմագրավող Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ.
Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգում թերևս կարող էր առաջին կետը լինել շաբաթ օրը Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված Հայաստանի խորհրդարանի կողմից ողջույնի ուղերձ հղելու հարցը։
Ամեն դեպքում Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի մեր քաղաքացիներին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցնելով՝ առաջին իսկ քվեարկությամբ 22 կողմ ձայնով Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։
Շատ պատասխանատու փուլ Արցախի համար, երբ որ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ներքին, հումանիտար, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։
Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը շնորհավորել է Սամվել Շահրամայանին, որոշ երկրներ՝ Ուկրաինա, Թուրքիա, դատապարտել են այս ընտրությունը, որքան էլ զարմանալի է՝ պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, չի հղվել»։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին ընտրվելու կապակցությամբ. Բենիամին Մաթևոսյան
- Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը շնորհավորել են Արցախի նոխընտիր նախագահին
- Արցախի ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի երդման արարողությունը
- Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն և կամք եմ մաղթում Արցախի նորընտիր նախագահին. Քոչարյան
- Սամվել Շահրամանյան. Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ
- Սամվել Շահրամանյան. Այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին
- Ղարամյանը՝ Շահրամանյանին. Ընտրվել եք ԱՀ Նախախգահ, երբ կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը
- Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան