Ժամանակին նախարար Արսեն Թորոսյանին առանձնապես չէին հետաքրքրում մրցակցությունն ու բիզնես շահը. Բադալյան
Ազգային ժողովում քննակվում է ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Լ.Բադալյանն ասաց, որ առաջարկվում է օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս օրենքի նախագիծը հատկապես վերաբերում է բուհաստատությունների տնօրեններին, բուժաշխատողներին՝ պետական պատվերով բաժծառայություն մատուցող բոլոր բժշկական հաստատություններին. «Իմ կարծիքով, այս օրենքը ոչ միայն իր նպատակին հասնելու մասով այդքան էֆեկտիվ չի լինելու, այլև առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը որոշակի ծառայությունների համար գների բարձրացումն է լինելու։
Սա հակամրցակային օրենք է, նաև խտրական»։
Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ իրենք այս օրենքն ընդունում են և նախաձեռնել են այս ամբողջ գործընթացը պետական, պետության կողմից վճարվող գումարների ընթացքում որակը երաշխավորելու նպատակով, պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայության որակը երաշխավորելու նպատակով և այն բոլոր հարցերը, որոնց մասին բարձրաձայնում է Արսեն Թորոսյանը, հնարավորինս քննարկվել են։
«Ինձ համար մի փոքր անհասկանալի է այն հանգամանքը, որ այն Արսեն Թորոսյանը, որը ժամանակին առողջապահության որակի և մեծ գաղափարների մասին պայքարում էր, մրցակությունը, բիզնես շահն առանձնապես նրան չէր հետաքրքրում։ Այսօր առողջապահության որակի և ծառայությունների համար պայքարելու ընթացքում լսել կարծիք, որ որևէ մեկի բիզնեսին վնաս ենք տալիս, ազատ մրցակության պայմաններ չենք ստեղծում, ինձ համար առնվազն տարօրինակ է։
Երբ որ մենք, մարդկանց առողջության մասին մտածելով բերում էինք ծխախոտի մասին օրենքը, դուք հրաժարվում էիք լսել վերահսկողության ու մնացած բոլոր այլ կոմպոնենտների մասին։ Այսօր, խնդրում եմ, առաջանորդվել միևնույն գաղափարով, սկզբունքով, հետևաբար մարդկանց առողջության մասին մտածելը դնել առաջնային դիրքերում»,- ասաց Լ.Բադալյանը։
Արսեն Թորոսյանը տեղից արձագանքեց Լ.Բադալյանին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Աշակյանը խնդրեց տեղից չխոսել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին