Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես «Ռիա Նովոստի»-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կիմ Չեն Ընի այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ երկու երկրների պատվիրակությունների միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է