Մարոկկոյում ուժեղ երկրաշարժի հետևանքով ավելի քան 2000 զոհ կա
Մարոկկոյում վերջին 60 տարվա ամենաուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2122 մարդ, տուժածների թիվն էլ կազմում է 2400, հայտնում է «Reuters»-ը։
«Երկրաշարժի զոհերի թիվը կարող է դեռ աճել։ Ողբերգության կապակցությամբ երկրում եռօրյա սուգ Է հայտարարվել»,- նշում է պարբերականը։
Բազմաթիվ բնակիչներ, որոնք կորցրել են իրենց տները, արդեն մի քանի գիշեր անցկացնում են բաց երկնքի տակ։ Նրանցից ոմանք սննդի և ջրի կարիք ունեն։
Հիշեցնենք, որ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (ԷՄՍԿ) տվյալներով՝ սեպտեմբերի 8-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Դրանից հետո գրանցվել են ևս մի քանի ցնցումներ ՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդով:
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականը երկրաշարժի ժամանակ գտնվել է Մարոկկոյում
- Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի
- Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհերի թիվը հասել է 296-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին